«Շնորհավորում եմ մեր մեծ զինվորական տղամարդկանց և կանանց Սիրիայում գրոհի ժամանակ ԱՄՆ-ը և ողջ աշխարհը այդքան լավ ներկայացնելու համար»,- Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերն ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Սիրիայի Հոմս նահանգում ավիաբազայի ուղղությամբ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրամայել է հարվածներ հասցրել Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ, որտեղից, նրա խոսքով, իրականացվել է իրաքյան Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակումը: