ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան շփոթել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ. հաղորդում է Financial Times պարբերականը:
«Ճիշտն ասած՝ Թրամփն ընդհանրապես ոչինչ չի հասկանում եվրոպական գործերից։ Նա հեռախոսազրույց է ունեցել Տուսկի հետ և մտածել, թե ինձ հետ է խոսում»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
Պաշտոնյան հավելել է, որ «առաջին անգամի համար տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի նախագահը հետաքրքրված չէ եվրոպական գործերով»։