տուն Քաղաքական Միջազգային Թրամփը գովել է Սադամ Հուսեյնին

Թրամփը գովել է Սադամ Հուսեյնին

73
0

Donald TrumpՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամպը բարձր է գնահատել Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի կոշտ մոտեցումները: «Սադամ Հուսեյնը վատ մարդ էր, ճի՞շտ է, բայց գիտեք ի՞նչն էր նրա մոտ լավ ստացվում. նա սպանում էր ահաբեկիչներին: Եվ անում էր դա ուղղակի հրաշալի,– հայտարարել է Թրամփը նախընտրական միջոցառման ժամանակ Հյուսիսային Քարոլինայում։– Նրանք չէին կարդում մեղադրյալին իր իրավունքները, ժամանակ չէին վատնում խոսակցությունների վրա: Սա ահաբեկիչ է, ուրեմն վերջ»,– մեջբերում է միլիարդատիրոջ խոսքը «Ամերիկայի ձայնը»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխարհն 100 տոկոսով ավելի լավը կլիներ, եթե Հուսեյնի ու Մուամար Քադաֆիի պես բռնապետերը շարունակեին մնալ իշխանության ղեկին։ Մինչ ամերիկյան զորքի ներխուժումը, Իրաքը գտնվում էր այն պետությունների շարքում, որոնց Միացյալ Նահանգները ահաբեկիչների հովանավոր էին համարում: