Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է շուրջ կես ժամ. գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի մի պաշտոնյայի, ով տեղյակ է հեռախոսազրույցի մանրամասներից:
Թերթի տվյալներով՝ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել երեքշաբթի երեկոյան: Նրանք ընդգծել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի և ՌԴ-ի գործողությունների կարևորությունը: Երկրների առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել իրենց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև երկխոսությունը:
Կրեմլում ընդգծել են, որ այդ զրույցը «եղել է գործնական և կառուցողական»: Սպիտակ տունը այն անվանել է «շատ լավ»:
Թերթը նաև հավելում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ՌԴ նախագահը: