Ղազախստանի Շախտինսկ քաղաքի 73-ամյա բնակիչ Բեքթուր Թոքմագամբետովը, որի փորի մեջ վիրաբույժները գործիք են թողել, մտադիր է դատարանի միջոցով 11 հազար դոլար փոխհատուցում ստանալ:
Նրա խոսքերով` այդ գումարի մի մասը նյութական փոխհատուցում պետք է լինի, իսկ մնացածը` 12 տարի կրած բարոյական տանջանքների համար վարձատրություն: Նա կարծում է, որ բժիշկները պետք է պատասխանատվություն կրեն կատարած հանցագործության համար:
Թոշակառուն պնդում է, որ 12 տարի առաջ վիրաբույժը նրա որովայնում մոռացել է 20սմ երկարությամբ սեղմակ: Դրանից հետո նրա մոտ որովայնի ցավեր են առաջացել: Իսկ երբ դիմել է բժիշկներին` հայտնաբերվել է օտար մարմինը:
Թոշակառուին կրկին վիրահատել են ու դուրս բերել սեղմակը: Հիմա նա պետք է վերականգնողական բուժում ստանա: