տուն Լուրեր Թոնդրակ լեռան շրջանում բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրք իրավապահների միջև

Թոնդրակ լեռան շրջանում բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրք իրավապահների միջև

96
0

կ

Թուրքիայի Աղըր (Արարատ) նահանգի Դողուբայազըթ գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինների և տարածքում հերթապահություն իրականացնող անվտանգության աշխատակիցների միջև:

Քուրդ զինյալները հարձակվելիս կիրառել են հեռահար խոցելիությամբ զենքեր, ականանետեր: Թուրք զինվորներն արագորեն արձագանքել են՝ գործի դնելով հրետանին, կոբրա տեսակի ուղղաթիռները, ինչպես նաև տարածք են բերվել ցամաքային հատուկ գործողություններ իրականացնող ջոկատներ:

Նշվում է, որ բախումների հետևանքով զոհվել է պահակազորի 8 ծառայակից և 2 զինվոր: Եվս 4 զինվոր և 2 քաղաքացիական անձ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ Թոնդրակ լեռան շրջանում վերջին անգամ թեժ մարտեր էին ծավալվել այս տարվա սեպտեմբերի 2-ին, որից հետո 3 օր տևած գործողությունների հետևանքով 12 անվտանգության ծառայակից զոհվել էր, 18-ը՝ վիրավորվել, քրդական կողմը 13 զոհ էր տվել՝ հաղորդում է  Ermenihaber.am-ը: