ՀՊՏՀ ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Հարգելի՛ ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ թողնում եմ ՀՊՏՀ ֆինանսական տնօրենի պաշտոնը և, չնայած հաղթել եմ մրցույթում, հրաժարվում եմ դասավանդել Համալսարանում:
Թիմը և թիմային մտածելակերպը ինձ համար սկզբունքային արժեքներ են: Ներկայումս ՀՀ-ում չեմ, դիմումս կներկայացնեմ երկիր վերադառնալուն պես: Ռ. Հայրապետյանի հրավերով ֆինանսական տնօրենի պաշտոնը զբաղեցնելուն համաձայնություն եմ տվել, որովհետև ունեինք Համալսարանի բարեփոխման համատեղ ծրագիր։ Համաձայնեցի, թեպետ ֆինանսապես տուժելու էի (անձնական ռեսուրսս կիսվելու էր Համալսարանի և իմ ղեկավարած խորհրդատվական ընկերության միջև):
Մենք գիտակցում էինք, որ չնայած մեր ձեռնարկած բարեփոխումները ենթադրում էին աննախադեպ վերջնարդյունքներ, այդուհանդերձ, կարող էին նաև առաջ բերել այսպիսի զարգացումներ: Ցավոք, բարեփոխումներն ավարտին չհասցվեցին, սակայն վստահ եմ, որ սառույցը կոտրված է: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին և թիմին՝ համատեղ արգասաբեր աշխատանքի համար: Շնորհավորում եմ Դիանա Գալոյանին»: