տուն Լուրեր Թողարկվել է Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը

Թողարկվել է Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը

109
0

tigran-mansuryan

Գերմանական ECMrecords ընկերությունը թողարկել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռեքվիեմը կատարում են Մյունխենի կամերային նվագախումբը եւ Բեռլինի RIAS երգչախումբը՝ դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի գլխավորությամբ:

Ինչպես Տիգրան Մանսուրյանն է նշել՝ այս ստեղծագործության վրա ինքն աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը, որով ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ ընտանիքիս պատմությունը»: