տուն Լուրեր «Թող հանեն փողկապներն ու ախպերավարի իրար ձեռք սեղմեն, խոսեն». մտավորականները` հոկտեմբերի 10-ի...

«Թող հանեն փողկապներն ու ախպերավարի իրար ձեռք սեղմեն, խոսեն». մտավորականները` հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին

114
0

aaa

Պարզվում է` ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մեր մտավորականներից, հայտնիներից գրեթե ոչ ոք չի պատրաստվում մասնակցել: Նրանց կամ չի հետաքրքրում, կամ Երևանում չեն լինելու: Araratnews.am-ի հետ զրույցում` նաև պարզ դարձավ` շատերն անգամ տեղյակ չեն` հոկտեմբերի 10-ին հանրահավաք է լինելու:

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առհասարակ  տեղյակ չէր կայանալիք հանրահավաքից. «Ես ընդհանրապես չեմ մասնակցում հանրահավաքներին, ինձ միշտ հեռու եմ պահել. դրա մեջ ոչինչ չեմ տեսնում»,- ասաց Գուժ Մանուկյանն ու ավելացրեց` իր առողջությունն էլ չի ներում արդեն մասնակից դառնալ:

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն էլ ասաց` իրեն միայն իր բեմադրությունից հարցնենք. ինքը զբաղված է նոր ներկայացման բեմադրությամբ ու ոչ մի բանի ժամանակ չունի:

ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն էլ, չնայած բացակայելու է քաղաքից ու չի մասնակցելու, առաջարկեց ցանկացած հարց խաղաղ ճանապարհով լուծել. «Մենք իրավունք չունենք կորուստներ ունենալ. շատ ենք կորցրել: Ամեն հարց պետք է խաղաղությամբ լուծվի, եղբայրական ճանապարհով, պետք է «հանեն փողկապներն ու ախպերավարի իրար ձեռք սեղմեն, խոսեն», հասկանան իրար» ,- ասաց Հարություն Մովսիսյանն ու հավաստիացրեց` իր ասածն իրատեսական է:

Երգիչ Արամոն ևս հանրահավաքին մասնակցելու մտադրություն չունի:

Հումորիստ, դերասան Կարեն Բաբաջանյանն էլ ասաց` տեղյակ է կայանալիք հանրահավաքի մասին, և եթե իր կարիքը լինի կմասնակցի, սակայն գերադասում է իր գործով զբաղվել` դրանով իսկ  նպաստելով շատ  խնդիրների լուծմանը:

Շողիկ Գալստյան