տուն Արցախ Թող չտխրեն ու չարտասվեն. Հադրութում ծառայող Սասունի շնորհավորանքը մայրերին

Թող չտխրեն ու չարտասվեն. Հադրութում ծառայող Սասունի շնորհավորանքը մայրերին

157
0

sasun

Սասունցի Սասուն Ասատրյանն արդեն 21 ամիս է՝ ծառայում է: Հադրութում է: Սասունի հետ նույն գյուղից ենք՝ Կաքավաձորից (Արագածոտնի մարզ), ավելին՝ նույն թաղամասից: Այս օրերին, երբ աշխատանքից հետո գնում եմ տուն, մայրիկիս խնդրում եմ պատմել, թե մեր գյուղի զինվորներից ովքեր են զանգել, ումից ինչ նորություն կա: Հանդարտվում եմ, երբ լսում եմ՝ տղաներից տեղեկություն կա: Այսօր կարողացա ինքս Սասունի հետ խոսել:

Վախվորած հարցնում եմ՝ ինչպե՞ս ես, մտքում մտածելով, թե այս իրավիճակում ի՜նչ ավելորդ հարց եմ տալիս: Պատասխանում է՝ շատ լավ:  Ժպտում եմ:  Այնքան ինքնավստահ է ասում:

 

-Ո՞նց եք: Ի՞նչ վիճակ էր Ձեզ մոտ այս օրերին:

-Չէինք քնում բոլորս… սպասում էինք՝ շարժ լիներ, ոչնչացնեինք դրանց:

Շա՞տ էին կրակում:

-Այո՛:

Մո՞տ էին ձեզ:

-Ուզում էին մոտենալ, բայց չէին կարողանում:

Դիրքերո՞ւմ էիք անընդհատ:

-Հա, բա էլ ո՞ւր (ժպտում է -հեղ.)

sasun

Ինչի՞ց էինք խոսում ընկերներով, վախի զգացողություն կար՞:

-Կհավատա՞ս, որ ասեմ, վախ հասկացություն չկար: Ամեն գնով պատրաստ էինք վերջակետ դնել:

-Ի՞նչն էր ամենաշատը Ձեզ անհանգստացնում:

-Որ դիրք չկորցնենք:

Չեք կորցրել, չէ՞:

-Չէ, չէ, ասա մեռնեինք էլի (ծիծաղում է-հեղ.):

Խելա՜ռ:

-Երդվում եմ՝ ճիշտ եմ ասում:

-Ապրիլի 7-ն է, մայրիկիդ ու մնացած զինվորների մայրերին կշնորհավորե՞ս:

-Հիմա դիրքերում ծառայում եմ հայրենիքիս, մեր մայրերի, քույրերի ու սիրելի աղջիկների համար: Թող երբեք չտեսնեն տխրություն, լինեն առողջ ու երջանիկ, իսկ արցունքները միայն երջանկության արցունքներ լինեն: Թող չտխրեն ու չարտասվեն, որ իրենց որդիները ծառայում են, այլ միայն հպարտանան:

Զգույշ կլինե՛ս:

-Հա՜ …

 

Շողիկ Գալստյան