Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Էրիկ Ե.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: