տուն Լուրեր Թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողները գործադուլ են սկսել

Թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողները գործադուլ են սկսել

185
0

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլ է: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից:

Օրեր առաջ «Ելք» խմբակցության պահանջով պաշտոնանկ արվեց  թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինա Ստեփանյանը, որը կեղծ հաստիքներ էր գրանցել ու 20.000 դրամ վերցրել աշխատակիցներից արձակուրդի համար:

Ավագանու անդամի խոսքով՝ բուժաշխատողները  պահանջում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել  Լենա Հովսեփյանին, սակայն Երեւանի քաղաքապետարանը մերժել է նրանց  պահանջը: «Քաղաքապետարանն իր թեկնածուին՝ սոնոգրաֆիստին է ներկայացնում թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցներին: Եթե լինի այդ կամ այլ թեկնածու,  ավելի վատ կլինի իրավիճակը: Այսպես են ասել պոլիկլինիկայի աշխատակիցները»,-մանրամասնեց  «Ելքի» ներկայացուցիչը:

պոլիլնիկա

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը պոլիկլինիկայում է, սակայն Խաժակյանին հայտնի չէ, թե ինչ պարզաբանումներ է ներկայացնում: «Մենք վաղը ավագանու նիստում այս հարցը բարձրաձայնելու ենք»,- հավատացրեց  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը:

Սոնա Դավթյան