Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը CNN Money-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն տնօրեն:
2014 թվականի ընթացքում նրա ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 40 տոկոսով` սահմանելով ռեկորդային եկամուտներ: Բացի, այդ, շահագործման են հանձնվել բազմաթիվ սարքեր ու գործիքներ, այդ թվում` Apple Pay-ը, իսկ 2015 թվականին կթողարկվի Apple-ի խելացի ժամացույցը:
Բացի այդ, Քուքը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն պատճառով, որ հայտարարել էր իր սեռական կողմնորոշման մասին` ասելով, որ միասեռաան է: Ավելի վաղ բրիտանական The Financial Times-ը Քուքին ճանաչել է 2014 թվականի բիզնեսի ամենազդեցիկ անձը: