տուն Լուրեր Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

96
0

8f3e34588637d8f2af2b58b8081490bfad53efc2

Մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 166 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 134-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 32 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 51 հեռախոսազանգ, որոնցից 43-ին լուծում է տրվել, իսկ 8-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն