տուն Լուրեր Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

94
0

fd5caf9524cec0785d04e9699f8573cd984f9302

Ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 192 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 161-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 31 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 63 հեռախոսազանգ, որոնցից 51-ին լուծում է տրվել, իսկ 12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն