տուն Լուրեր Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

121
0

21

Հունվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 139 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 110-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով, ընդհանուր առմամբ, ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 45-ին լուծում է տրվել, իսկ 16-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն