տուն Լուրեր Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

101
0

8659859548b67b0caafbba3bfeebbb45c3013557

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 185 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 144-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 41 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 70 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 8-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն