տուն Լուրեր Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանն արժանացել են «Գրեմմիի»

Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանն արժանացել են «Գրեմմիի»

126
0

taylor

Ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «1989» ալբոմի համար, տեղեկանում ենք մրցանակաբաշխության Twitter-ի էջից:

«Լավագույն երգի» համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել բրիտանացի երգիչ Էդ Շիրանը:

Ռեփեր Քենդրիկ Լամարը հաղթել է լավագույն «ռեփ երաժշտության» և այդ ժանրում լավագույն կատարման համար, մրցանակ է ստացել նաև «These Walls» երգի համար, ինչպես նաև կիսել է մրցանակը Թեյլոր Սվիֆթի հետ «Bad Blood» երաժշտական տեսահոլովակի համար: