տուն Լուրեր Թենիսիստ Անի Ամիրաղյանը պարտվեց եզրափակչում

Թենիսիստ Անի Ամիրաղյանը պարտվեց եզրափակչում

127
0

528

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Անթալիայի GD women’s Tennis cup միջազգային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ամիրաղյանը եզրափակչում մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ 19-ամյա Էրայդին Բասակի հետ: 1 ժամ 56 րոպե ձգված խաղում  3:6, 6:2, 6:4 հաշվով հաղթեց Բասակը:

Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել էր հունվարի 25-ին և եզրափակվեց 31-ին: