տուն Լուրեր Թենիսիստ Անի Ամիրաղյանը Անթալիայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Թենիսիստ Անի Ամիրաղյանը Անթալիայի մրցաշարի կիսաեզրափակչում է

72
0

519

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը GD women’s Tennis cup միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող Ամիրաղյանը քառորդ եզրափակչում 1ժամ 30 րոպեում 6:3,6:4 հաշվով հաղթեց հունգար Վանդա Լուկաչին:

Կիսաեզրափակչում Ամիրաղյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուի հետ: Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը կմեկնարկել է հունվարի 2-ին և կեզրափակվի 31-ին: