Իսրայելի Թել Ավիվ քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Մարիվ կամրջի մոտակայքում անհայտ անձը հարձակում է գործել մարդատար ավտոբուսի վրա: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Աղբյուրի փոխանցմամբ պատահարի արդյունքում տուժել է 9 ուղևոր, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում:
Իսրայելական իրավապահ մարմինների ներկայացուցիչ Միկի Ռոզենֆիլդի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանցագործը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները վիրավորել են նրան ծնկի հատվածում, ինչից հետո կարողացել են ձերբակալել: Նա հերքել է ավելի վաղ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ հանցագործը սպանվել է:
Իսրայելական ուժայինները պահպանում են քաղաքի անվտանգությունը խստացված ռեժիմով՝ կանխելու նոր հնարավոր հարձակումները:
RT-ի հավաստմամբ հանցագործությունը կատարած անձը մուսուլման է:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին նմանատիպ հարձակման արդյունքում դանակով սպանվել էր Իսրայելական զինված ուժերի մի ներկայացուցիչ: