Հայ բժիշկ և գիտնական, 12-րդ դարի հայ մտքի ամենակարկառուն կերպարներից մեկի՝ Մխիթար Հերացու արձանը կկանգնեցվի Թեհրանում: Այս մասին հայտնում են Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է այդ խորհրդանշական քայլով մատնանշել ԵՊԲՀ–ի հետ արդյունավետ գործակցության և երկարատև կապերի հաստատումը։
Նոր ուստարում երկու բուհերը ծրագրում են փոխադարձ այցեր, փորձի փոխանակման ծրագրեր, որոնք նոր հեռանկարներ կբացեն երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։