Կորոնավիրուսային համաճարակի ԱՄՆ տնտեսությանը պատճառած վնասը կբերի նրան, որ ԱՄՆ բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 4 տրիլիոն դոլարով: Դա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ռեկորդային ցուցանիշ է, գրում է The Washington Post-ը:
Ըստ փորձագետների, սեպտեմբերին ԱՄՆ պետական պարտքը ՀՆԱ-ն կգերազանցի 2019-ի ցուցանիշը՝ 21 տրիլիոն դոլարը, իսկ 2023 թվականին այն կգերազանցի 1946 թվականին գրանցված ռեկորդը:
ԱՄՆ արտաքին պարտքը մեծանում է կառավարության և կորպորացիաների բազմամիլիոն դոլար փոխառությունների պատճառով, որոնք փորձում են խթանել երկրի տնտեսությունը:
Բացի դրանից, Դաշնային պահուստային համակարգը (FRS) տոկոսադրույքներն իջեցրել է մինչեւ զրոյի և ավելացրել իր վարկային պորտֆելն ավելի քան երկու տրիլիոն դոլարով: Սա համեմատելի է 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամից հետո չորս տարի տրված վարկերի հետ:
Պարբերականը նշում է, որ այժմ Ներկայացուցիչների պալատի անդամները բանակցություններ են վարում ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինի հետ՝ փոքր բիզնեսի համար 250 միլիարդ դոլար լրացուցիչ վարկեր տրամադրելու համար, իսկ հիվանդանոցների, նահանգների և տեղական ինքնակառավարման մարմինների համար՝ 150 միլիարդ դոլար:
Մնուչինն ավելի վաղ ասել էր, որ իշխանությունները պետք է ազատորեն գումար ծախսեն՝ կարանտինից տուժած աշխատողներին և ձեռնարկություններին օգնելու համար: Նրա խոսքով ՝ բյուջեի պակասուրդը կարելի է ավելի ուշ լրացնել: