տուն Քաղաքական Միջազգային The Times-ը Մերկելին ճանաչել է տարվա մարդ

The Times-ը Մերկելին ճանաչել է տարվա մարդ

126
0

web_Angela_Merkel__2352

Բրիտանական The Times թերթը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անվանել է «Տարվա մարդ»։ Ըստ պարբերականի՝ «Մերկելն այն կինն է, որի կարիքն ունի վտանգավոր տղամարդկանցով լի աշխարհը»։

Մերկելն «Տարվա մարդ» է ճանաչվել եվրոպական կայունության հարցում կենտրոնական դերակատարության համար։ Նշվում է նաև, որ Մերկելն իրեն դրսևորել է որպես անփոխարինելի միջնորդ մի տարում, երբ Արևելքի ու Արևմուտքի հարաբերությունները բարդացել են «սառը» պատերազմից ի վեր ամենաբարդ աշխարհաքաղաքական հակամարտության պատճառով։