տուն Քաղաքական Միջազգային The Sun-ը 45 տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել է մերկ մոդելներից

The Sun-ը 45 տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել է մերկ մոդելներից

131
0

C

Բրիտանական The Sun-ը 45 տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել է մերկ մոդելների լուսանկարներ պատկերող էջերից: Նման պատկերներ պարբերականի 3-րդ էջում հրապարակվում էին 1970 թվականից ի վեր՝ այն բանից հետո, երբ թերթը գնեց մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքը: Նախորդ տարվա սեպտեմբերին Մերդոքն այդ էջը «հնաոճ» էր անվանել:

Այսպիսով, The Sun-ը հրաժարվել է բրիտանական լրագրության ոչ միանշանակ ընդունվող ավանդույթներից մեկից: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Միաժամանակ, պարբերականը շարունակելու է կիսամերկ մոդելների լուսանկարներ հրապարակել հատուկ դրա համար նախատեսված page3.com կայքում:

The Sun-ի խմբագիր Դևիդ Դինսմորն առայժմ չի մեկնաբանել այս փոփոխությունը: Թերթի մամլո քարտուղարն էլ հայտարարել է, որ The Sun-ի 3-րդ թերթը առաջվա պես գտնվում է 2-րդ և 4-րդ էջերի միջև: