տուն Քաղաքական Միջազգային The Rolling Stones-ը հաջորդ տարի նոր ալբոմ կձայնագրի

The Rolling Stones-ը հաջորդ տարի նոր ալբոմ կձայնագրի

89
0

4

Բրիտանական The Rolling Stones ռոք-խումբը մտադիր է սկսել նոր ալբոմի ձայնագրությունը, որի մեկնարկը կտրվի 2016 թվականին: Դրա մասին հայտարարել է խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը` ելույթ ունենալով iHeart ռադիոյի եթերում:

«Եղել եմ Լոնդոնում անցած շաբաթ և հանիպել եմ տղաների հետ: Մենք կոնկրետ ծրագրեր ունենք ձայնագրության համար», — ասել է 71-ամյա կիթառահարը: Ռիչարդսի խոսքերով` խումբը մտադիր է հավաքվել ստուդիայում Հարավային Ամերիկա կատարելիք շրջագայությունից հետո: Համերգները Հարավային Ամերիկայում մեկնարկում են հաջորդ տարվա սկզբին և կտևեն մի քանի ամիս: