Երգչուհի Սոնա Ռուբենյանի համար Սուրբ Սարգսի տոնը մեծ նշանակություն ունի, քանի որ այն կարևորում և նշում է Հայ առաքելական եկեղեցի:
«Կուզեմ, որ մեր երիտասարդները նշեն ու կարևորեն հենց մեր Սուրբ Սարգիսը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով սիրահարների օրվան՝ նշեց երգչուհին:
Երգչուհու համար տոնը նշելու լավագույն տարբերակն օրը սիրելիի հետ անցկացնելն է՝ առանց ավելորդությունների:
Փորձելով հիշել ստացած ամենատպավորիչ խոստովանությունները՝ Սոնան առանձնացրեց դպրոցական տարիներին ստացած խոստովանությունները. «Ֆեյսբուք սոցիալական ցանցով էլ շատ եմ ստանում սիրո խոստովանություններ, բայց ինչ-որ առանձնահատուկ շնորհավորանք չեմ կարող հիշել»,-պատմեց երգչուհին:
Իսկ աղի բլիթ, ինչպես խոստովանեց Սոնան, ամեն տարի էլ ուտում է. «Այս տարի ևս կերել եմ, բայց քանի որ մայրիկս շատ աղի չէր պատրաստել, ես չծարավեցի»,- ծիծաղելով պատմեց Սոնան:
Սիրահարներին էլ երգչուհին հորդորում է մանր-մունր խնդիրներին ուշադրություն չդարձնել և կարևորել միայն զգացմունքները: