տուն Լուրեր Թե ինչպես պատգամավորներն օգնեցին Ռուբեն Ջաղինյանին

Թե ինչպես պատգամավորներն օգնեցին Ռուբեն Ջաղինյանին

99
0

Ruben

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը: Ընդդիմադիր պատգամավորների կողմից քննադատություններ,  ՀՀԿ-ականների կողմից դրվատանքի խոսքեր լսելուց հետո Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, հիմնական զեկուցող  Ռուբեն Ջաղինյանն իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց իրենց կատարած աշխատանքը տեսնելու եւ գնահատելու համար` նշելով, որ պատգամավորներն օգնեցին իրեն նոր բաներ իմանալ իր ղեկավարած կառույցի մասին:

«Շատ նոր բաներ իմացա իմ ղեկավարած ընկերության մասին: 131 պատգամավոր եւ նույնքան կարծիք, իհարկե, հնարավոր չէ գոհացնել բոլորին, բայց վստահեցնում եմ՝ հնարավորինս կանդրադառանք ձեր առաջարկություններին»,- նշեց Ռուբեն Ջաղինյանը:

«Կարճ եւ բովանդակալից»,- Ջաղինյանի ելույթից հետո՝ ավելացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: