տուն Քաղաքական Միջազգային Թե ինչպես են պատժամիջոցներն ազդում Ռուսաստանի, Իրանի վրա․ The Wall Street Journal

Թե ինչպես են պատժամիջոցներն ազդում Ռուսաստանի, Իրանի վրա․ The Wall Street Journal

116
0

ABDnin-para-ajani-David-Cohen-Istanbulda

ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դևիդ Քոենը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, թե ինչ ազդեցություն են ունենում պատժամիջոցները Ռուսաստանի, Իրանի և Իսլամական պետության վրա։

Քոենը, ով լքում է այդ պաշտոնը և տեղափոխվում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչություն, կշարունակի զբաղվել Մոսկվայի, Թեհրանի, Պհենյանի և ԱՄՆ այլ հակառակորդների նկատմամբ իրականացվող քաղաքակնության մշակմամբ։

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ ֆինանսական գործիքների կարևորությունը մեր ազգային զինանացում անվտանգության հարցերի դեպքում աճել է վերջին 5-10 տարիներին», — ասել է նա՝ նշելով, որ այլ դեպքում ինքը չէր հայտնվի ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանի ուշադրության կենտրոնում։

Ըստ Քոենի՝ Իրանի տնտեսությունն ի վիճակի չէ վերականգնվել առանց պատժամիջոցների վերացման։ 50 տոկոսով արժեզրկվել է ռուսական ռուբլին, և տնտեսական լուրջ խնդիրներ կան, ինչը նույնպես պատժամիջոցների հետևանք են։