Բրիտանական The Financial Times-ը գրում է, որ Արևմուտքը «կորցրել է» Վլադիմիր Պուտինին: Հեղինակավոր պարբերականը երկու հոդված է գրել` նվիրված ՌԴ նախագահին և նրա գործողություններին:
Նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդը, որ «սև գոտի» ունի ձյուդոյում, լավ «փորձագետ» է մրցակիցներին հավասարակշռությունից հանելու գործում, և հաճախ զուգորդում է «ընկերական ժեստը» «սպառնալից հայացքի» հետ: Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Պուտինը շատ հաճախ արել է գործողություններ, որոնք անակնկալի են բերել Արևմուտքին: Նրանք չեն կարողացել կանխատեսել ընթացքը: Արևմտյան առաջնորդները գիտեն, որ Ռուսաստանը ցանկանում է ավելացնել իր հզորորությունը և պահպանել ազդեցությունն Ուկրաինայում, սակայն չգիտեն, թե ինչ քայլերի է պատրաստ ՌԴ առաջնորդը։
Պարբերականը զրուցել է ԵՄ առաջանորդների, դիվանագետների, հատուկ ծառայությունների աշխատակիցների, նախարարների հետ, որոնք ներկայացրել են շուրջ տասը երկիր: Նրանք քննարկել են վերջին շրջանի զարգացումները և հաստատել, որ դա եղել է երկուստեք սխալների ու բացթողումների շրջան:
Պարբերականը գրում է, որ շրջադարձային կարող էր լինել հանդիպումը Բրիսբենում, ուր Մեծ քսանյակի հավաքի ժամանակ Պուտինն առաջարկել էր Գերմանիային՝ ներուկրաինական ճգնաժամը լուծել չեչենական տարբերակով, սակայն ստացել էր մերժում: Դա եղել է Մերկելի ու Պուտինի վերջին հանդիպումը, թեպետ նրանք շփվում են հեռախոսով: Ըստ հոդվածագրի, հենց Մերկելն է դարձել Արևմուտքի առաջնորդն այս հարցում, իսկ Օբաման նախընտրել է հետ քաշված մնալ: