տուն Լուրեր Թե ինչո՞ւ հայտնիներն Ազատության հրապարակում չեն

Թե ինչո՞ւ հայտնիներն Ազատության հրապարակում չեն

114
0

astxer

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցն՝ ընդդեմ հոսանքի թանկացման: Արդեն մեկ օրից ավել է` ցուցարարներն Ազատության հրապարակում նստացույց են անցկացնում ու դեռ պատրաստվում են մինչև երկուշաբթի մնալ այնտեղˋ հուսալով, որ իրենց պահանջը կբավարարվի և էլէներգիայի թանկացման մասին որոշումը չեղյալ կհայտարարվի: Հակառակ դեպքում շարժվելու են դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջներն այնտեղ ներկայացնելու նպատակով:

Պայքարող քաղաքացիների շարքերում, սակայն, չենք տեսնում հասարակությանը հայտնի մարդկանց, որոնք տարբեր առիթներով բարձրաձայնում էին թե ցանկացած հարցում ժողովրդի կողքին են: Հոսանքի թանկացումը, թերևս, այն կարևոր հարցերից է, երբ հասունացել է ժողովրդի կողքին կանգնելու, նրանց ոգևորելու և խոսքից գործի անցնելու ճիշտ ժամանակը:

Ավելի վաղ araratnews.am-ի հետ զրույցում հայտնիներից շատերն էին հայտարարել, թե պատրաստվում են մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող ակցիաներին: Իսկ թե որն է պատճառը, որ այսօր Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքացիների կողքին չեն, փորձեցինք պարզել հենց իրենցից:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը պարզաբանեց, որ այս օրերին «սուրբ գործ» էր անումˋ կնքահայր էր էր, ու ավելացրեց. «Անպայման կերևամ այնտեղ»:

Իսկ բացի «այնտեղ երևալուց», չի՞ պատրաստվում արդյոք մասնակցել նստացույցին՝ Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, աշխատանքներ կան, չեմ կարող հասցնել, բայց իրենց հետ եմ»:

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն ու իր ամուսին Նարեկ Հայկազյանը ևս Ազատության հրապարակ չեն գնացելˋ չնայած դերասանուհին հայտարարում էր, որ կմասնակցեն բողոքի ակցիաներին:

«Կգնանք մի ժամով ես կամ Նարեկը, ես միշտ ժողովրդի կողքին եմ եղել»,-այսօր մեզ հետ զրույցում կրկին պնդեց դերասանուհին:

Հարցին՝ անտարբերություն չէ՞ արդյոք հայտնիների, շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից ՝ տեղի ունեցող իրադարձություններին չարձագանքելը՝ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը ասաց՝ ոչ:

Դերասանուհի Աննա Հարությունյանն էլ, լսելով նույն հարցը` զբաղված լինելու պատրվակով չցանկացավ խոսել:

Պատրաստեց Շողիկ Գալստյանը