տուն Քաղաքական Միջազգային The Financial Times-ի լրագրողն այլևս չի կարող այցելել Ռուսաստան

The Financial Times-ի լրագրողն այլևս չի կարող այցելել Ռուսաստան

121
0

03D91102-C21B-4F1A-BA1B-5C0557894AED_mw1024_n_s

Ամերիկացի լրագրող Դևիդ Սեթերն առաջիկայում չի կարող այցելել Ռուսաստան, քանի որ այդ երկրի իշխանությունները նրան անցանկալի անձ են համարել՝ մերժելով մուտքի արտոնագիր տրամադրել նրան։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Սեթերն աշխատում է The Financial Times հեղինակավոր պարբերականում։ Լրագրողը վերջերս այցելել է Կիև, քանի որ լրացել է Ռուսաստանում նրա մուտքի արտոնագրի ժամկետը։ Սեթերը դիմել է Կիևում ՌԴ դեսպանատուն, սակայն մերժվել է պատճառաբանությամբ, որ նրա մուտքը Ռուսաստան անցանկալի է։

Մերժման հիմքը տրամադրել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Ամերիկյան դեսպանատունը պահանջել է բացատրել այս որոշումը, սակայն ռուսական իշխանությունները հրաժարվել են դա անել։

Դևիդ Սեթերը հայտարարել է, որ ինքը հասնելու է նրան, որպեսզի այս արգելքը վերացվի։ Նույն պարբերականը գրում է, որ լրագրողների արտաքսումը սովորական բան էր ԽՍՀՄ-ում և բնորոշ է «սառը պատերազմի» ժամանակներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here