տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիում վայրի կենդանիներ չեն մնացել. վարչապետ

Թբիլիսիում վայրի կենդանիներ չեն մնացել. վարչապետ

100
0

Tbilisi-Georgia

Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած կենդանիներ քաղաքի փողոցներում այլևս չկան: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Կենդաբանական այգու տրամադրած տվյալների համաձայն` այս պահին նրա սահմաններից դուրս որևէ վայրի կենդանի չկա», — ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը որոշում է կայացրել ստեղծել հանձնաժողով, որը կպարզի քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառները: Իշխանություններում չեն բացառում, որ պատճառը   Թբիլիսիով հոսող, բնական հեղեղատար համարվող Վերե գետի՝ թունելներ մտցնելն է, ինչն արել էին ճանապարհներ կառուցելու համար: