Թբիլիսիում կանցկացվի 101-րդ Վարդատոնը՝ նվիրված հայ մեծ աշուղ Սայաթ-Նովային: Ինչպես տեղեկացրեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից, այս տարի Վարդատոնը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում:
Միջոցառման կազմակերպիչներն են Վիրահայերի միությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Թբիլիսիի քաղաքապետարանն ու Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունները: