Թբիլիսիի կենդանաբանական այգու ղեկավարությունը Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում փնտրում Է երկու վագրերի, բորենու եւ արջի, որոնք կորել են քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ:
Հունիսի 16-ին ավելի վաղ կառավարությանն առընթեր Անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի գործող ղեկավար Մինդիա Ջանելիձեն հայտարարել Է, որկենդանաբանական այգուց փախած գազաններ այլեւս չկան քաղաքում:
«Ներկայում մենք փնտրում ենք երկու վագրերի, մեկ բորենու եւ մեկ արջի: Մենք այլեւս չենք փնտրում առյուծների ու ամերիկյան հովազների, իսկ տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր փողոցներով հովազառյուծ Է շրջում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք նման կենդանի բնավ չենք ունեցել»,-լրագրողներին հայտնել են կենդանաբանական այգու վարչակազմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: