Թայվանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորվել է 16 մարդ։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ինքնաթիռում դեռ մնում է 30 ուղևոր, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին։
TransAsia Airways թայվանական ավիաընկերության ATR-72 ինքնաթիռն ընկել է թռչքի մեկնարկից 4 րոպե անց՝ բախվելով կամրջին։