13:44
Սնունդ և ջուր. Չարենց փողոցի սկզբնամաս
13:15
Թատերական ինստիտուտի դասախոսական կազմը և ուսանողները, ինչպես նաև Շանթ հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հայկական սերիալների դերասանները միացել են շարժմանը:
12:10
Էջմիածին քաղաքի բնակիչները երթով գնում են դեպի Երևան. կանանց և աղջիկների ձեռքին ծաղիկներ են:
11:20
Եղվարդից Երևան գնացող ավտոճանապարհը փակ է. վարարորդները փորձում են մայրաքաղաք հասնել դաշտային տարածքներով:
10:41
Ֆուռերը փակել են Գյումրի-Բավրա ճանափարհը:
10:31
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:
10:15
Նիկոլ Փաշինյանը միացավ ցույցի մասնակիցներին:
9:38
Արդարադատության նախարարության շենքի գլխավոր մուտքը, ինչպես նաև ընդունարանի մուտքը շրջափակված է երկու ավտոմեքենաներով: Ակցիան սկսել են մի շարք փաստաբաններ:
9:20
Փակ են Երևանի Աբովյան-Կորյունի փողոցների խաչմերուկը, Մաշտոցի պողոտան և մի շարք այլ հատվածներ:
9:15
Փակ են նաև Արարատ քաղաքում մի շարք կենտրոնական ճանապարհներ:
8:55
Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է. ցուցարարները ավտոմեքենաներով փակել են նաև Փարաքար համայնքից և Էջմիածին և Արմավիրի մարզի այլ բնակավայրեր տանող ճանապարհը: Շարժման մասնակիցները թույլ են տալիս անցնել միայն շտապ օգնության ավտոմեքենաներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:
Спасибо, объявление скрыто. |