տուն Լուրեր Թարթառը հայերը զավթելու են, վարկ չենք կարող տալ. ադրբեջանական բանկերը` բնակիչներին

Թարթառը հայերը զավթելու են, վարկ չենք կարող տալ. ադրբեջանական բանկերը` բնակիչներին

76
0

download

Չնայած այն բանին, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը կարգադրել է Արցախի Հանրապետության հետ սահմանակից շրջաններում արտոնյալ վարկեր ձեռք բերելու համար օգնություն ցուցաբերել բնակչությանը, սակայն, առաջնագծին մոտ շրջանների բանկերը վարկերը բոլորովին էլ հեշտությամբ չեն տալիս եւ շատ դեպքերում խոչընդոտում են դրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, հայտնում է modern.az կայքը` հղում կատարելով Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեին:

Վերջինս կայքին պատմել է, որ չնայած բազմիցս դիմել է առաջնագծին սահմանակից շրջաններում գտնվող բանկերին արտոնյալ վարկ ստանալու համար, սակայն իրեն մինչ օրս չի հաջողվում անգամ 15 հազար մանաթ վարկ ստանալ իր 100 հազար մանաթ արժողությամբ անշարժ գույքի գրավի դիմաց:

Նրա խոսքով` օրերս դիմել է Ադրբեջանի Accesbank եւ Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, որտեղ նրան ասել են, որ «Թարթառը հայերը զավթելու են», այդ պատճառով էլ «Թարթառին փող տալ չեն կարող»:

«Արդեն 4 ամիս է` գնում եմ իրենց իրենց մոտ, եւ ինձ հետ են ուղարկում: Կարծես ես այս երկրի քաղաքացին չեմ, ինձ արհամարհում են: Նրանք ինձ ասացին, որ Թարթառին փող տալ չեն կարող: Ասում են` «եթե Թարթառը հայերը զավթեն, ումի՞ց ենք փողը հետ ստանալու»: Վերջին անգամ դիմել եմ Parabank­ի Բարդայի բաժանմունքին, նրանք եկել լուսանկարել են իմ տունը, ֆերման: Ասացին, որ ես կարող եմ վարկ ստանալ, բայց այդպես էլ չտվեցին», ­պատմել է Սաֆարզադեն:

Թեյյուբ Սաֆարզադեն ասել է, որ օգնության համար դիմել է նաեւ Ձեռնարկատերերին օգնության ազգային հիմնադրամին:

«Հիմնադրամի գործադիր տնօրեն Շիրզադ Աբդուլլաեւը 20 օր առաջ եկել էր շրջան: Ես այնտեղ ելույթ ունեցա: Ցույց տվեցի իմ բոլոր փաստաթղթերը: Նա ասաց, որ փաստաթղթերս կարգին են, եւ կօգնի ինձ վարկ ստանալ: Սակայն, գնում եմ բանկեր, նրանք դարձյալ նույնն են ասում»,-­դժգոհել է նա: