տուն Լուրեր Թարմ աչքով է պետք նայել. Կարապետյանը՝ Լոքյանին

Թարմ աչքով է պետք նայել. Կարապետյանը՝ Լոքյանին

87
0

պպ

ՀՀ  Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: «Պարո՛ն Լոքյան, անցյալ տարվա վերջին մենք առաջարկեցինք, որ համայնքները տան զարգացման իրենց ծրագրերը: Առաջին փուլով մենք ստացանք այդ ծրագրերը, քննարկեցինք, տվեցինք ելակետային տվյալներ: Այս տարվա ընթացքում կատարվել է համայնքների խոշորացում: Կարծում եմ` անհրաժեշտություն կա, որ մինչև տարվա վերջը բոլոր համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց ծրագրերը: Ի՞նչ կարծիքի եք»,- հարցրեց Կարապետյանը:

Լոքյանը պատասխանեց, որ բացի հնգամյա զարգացման ծրագրից, համայնքը  յուրաքանչյուր տարվա համար պետք է գրի ծրագիր, մարզպետները նույնպես կունենան տարեկան պլաններ: Նախարարի խոսքով` օրինակ, սպորտի մասով համայնքներն արդեն 44 ծրագիր իրականացրել են:

Վարչապետը հստակեցրեց. «Ես դա նկատի չունեմ, մի բան է մեկ տարի առաջվա գրածը, մի բան է հիմա նայել` թարմ աչքով: Գուցե պետք է թարմացնել այդ ծրագրերը: Դիտարկում անենք, թե տարվա ընթացքում ի՛նչ է նախատեսվել իրականացնել: Եթե որևէ բան չի իրականացվել, ապա պետք է հիմնավորվի, թե ինչո՛ւ չի կատարվել; Եվ երկրորդ` խոշորացումից հետո արդյոք կարիք չկա՞ վերանայելու, արդիականացնելու ծրագրերը: Այս ճանապարհով եթե գնանք, վերջում կունենանք աշխատանքային փաստաթուղթ, որը կլինի առավել իրատեսական»:

Փայլակ Ֆահրադյան