տուն Լուրեր Բլոգ Թանկյանի անվան շուրջ հիստերիա անելով Բաքուն նաև գովազդում է Արցախը

Թանկյանի անվան շուրջ հիստերիա անելով Բաքուն նաև գովազդում է Արցախը

104
0

17796011_1692485357447364_689990911657437528_n

 

Լուսանկարը՝ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները և Մամեդյարովի գերատեսչությունը դեռ լռում են…Բայց համոզված եմ,որ շուտով կլսենք Բաքվի նոր նվնվոցները…Իսկ պատճառն այն է,որ Արցախ են այցելել աշխարհահռչակ ռոք երաժիշտ «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը,աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը՝Արսինե Խանջյանը…

Ադրբեջանը վերջիններիս կմեղադրի իր «տարածք» ապօրինի մուտք գործելու համար և կմտցնի հարազատ ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակ»…Այս ամենին նաև կգումարվի Ադրբեջանի կողմից վերջիններիս դեմ քրեական գործ հարուցելն ու հետախուզում հայտարարելը…Վերջինն իհարկե շատ արագ կչեղարկվի Ինտերպոլի կողմից…Ճանաչված առակագիր Կրիլովի առակներից մեկի հերոսների օրինակով «մոսկա» Իլհամ Ալիևի համար կարևորն այն է,որ ինքը հաչում է «փիղ» Թանկյանի վրա…«Հաչոցի» արդյունքների անարդյունավետության մասին Իլհամն էլ գիտի…Բայց Ադրբեջանն այնպայման կօգտագործի Թանկյանի և մյուսների անուններն ինքնագովազդվելու համար…

Թանկյանին աշխարհում ավելի շատ մարդ է ճանաչում, քան Ադրբեջան անունով ինչ-որ պետության…Թանկյանի անվան շուրջ հիստերիա անելով Բաքուն նաև գովազդում է Արցախը…

Գագիկ Համբարյան-ի ֆեյսբուքյան գրառումը