Կառավարության որոշած՝ օգոստոսի 1-ից էլեկրտաէներգիայի թանկացումը իր հետ կբերի թանկացումների նոր ալիք: Այս մասին Araratnews-ի հետ զրույցում զրույցում հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը շեշտեց, որ թանկացումներն անխուսափելի են, քանի որ սննդամթերքի համար օգտագործվում է էլեկտրաէներգիա, ու մանրամասներ բերեց, թե հատկապես որ մթերքների և որ ոլորտում թանկացումներ պետք է սպասել:
Այն մթերքների թանկացումներն են անխուսափելի, որոնց պատրաստման գործում ըգտագործվում է էլեկտրաէներգիա,- նշեց Վիլեն Խաչատրյանը: «Անխուսափելիորեն թանականալու է հացաբուլկեղենը, հրուշակեղենը, կաթնամթերքը, քանի որ սրանց ստացումը ամբողջովին պայմանավորված է էլեկտրաէներգիայի օգտագործմամբ: Անգամ ռեստորանները, սպասարկման ոլորտները թանականալու են, քանի որ սպասարկման համար անհրաժեշտ է հոսանքի օգտագործում»:
Միակ ոլորտը, որի վրա չի ազդի հոսանքի թնականալը՝ տրանսպորտն է, այն էլ ոչ ամբողջությամբ, շեշտեց Վիլեն Խաչատրյանը: «Էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտային միջոցները հավանաբար կթանկանան 10 տոկոսով՝ ըստ տնտեսագետների արած հաշվարկների»:
Արևիկ Նահապետյան