Նիկոլ Փաշինյանն այսօր շրջել է Երևանի շուկաներում՝ պարզելու պտուղ-բանջարեղենի գները: Նիկոլ Փաշինյանը զարմացել է բարձր գներից: Երևանյան շուկաներում գներն իրականում բարձր են, բայց թանկացումներն արհեստական են, և թանկացնողները վերավաճառողներն են:
Հովտաշատ գյուղում (նախկին Մեյմանդար)՝ Երևանից 11 կմ հեռու գտնվող ամենամեծ շուկայում, որն հենց այդպես էլ կոչվում է՝ Մեյմանդարի շուկա, գներն էականորեն տարբերվում են մեր իմացած գներից:
AraratNews.am-ն ուսումնասիրել է պտուղ-բանջարեղենի գները, որն ապացուցում է, որ թանկացումների մասին խոսակցությունները սին են:
Եվ այսպես, 1 կիլոգրամ
Վարունգ — 150 դրամ
Լոլիկ — 200 դրամ (երկար լոլիկ՝ 250 դրամ)
Կանաչ տաքդեղ — 200 դրամ, կծուն՝ 300
Ծիծակ — 170 դրամ
Կանաչ լոբի — 400 դրամ
Սմբուկ — 80 դրամ
Դդմիկ — 80 դրամ
Գազար — 180 դրամ
Գլուխ սոխ — 100 դրամ
Կարտոֆիլ — 120 դրամ
Ճակնդեղ — 100 դրամ
Տեղական սխտոր — 800 դրամ
Կաղամբ — 200 դրամ
Ծաղկակաղամբ — 250 դրամ
Եգիպտացորեն — (1 հատը)՝ 80 դրամ:
Մեյմանդարի շուկայում կանաչեղենը նույնպես էժան է. այսպես, մեկ կապ համեմն արժի 100 դրամ, կանաչ սոխը՝ 250 դրամ, ռեհանը՝ 60 դրամ, մաղադանոսը՝ 130 դրամ, մառոլը՝ 150, սամիթը՝ 100 դրամ, իսկ նեխուրը՝ (քյարավուզ) 50 դրամ:
Մրգերի գներն էլ էականորեն տարբերվում են մեր իմացած գներից:
1 կգ դեղձն արժի 300 դրամ, սալորը՝ 100, իսկ սև սալորը՝ 150 դրամ, խաղողի գները տատանվում են 300-500 դրամի սահմաններում: Ձմերուկի մեկ կիլոգրամը 70 դրամ է, իսկ սեխինը՝ 150 դրամ: Մեկ դույլ մոշն արժի 4000 դրամ:
Վերը բերված գները կարող եք ուսումնասիրել Երևանի շուկաների գների հետ և կհասկանաք՝ իրականում թանկացում կա՞, թե՞ ոչ: Քաղաքացիները պետք է իմանան այս շուկայի տեղն ու հասկանան, թե որտեղի՛ց կարելի է առևտուր անել :
Քարտեզում նշված է այն գյուղը, որտեղ գտնվում է հայտնի շուկան:
Հարություն Մկրտչյան