Սերբական Նովի-Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, մինչև 86 կգ քաշային Վահե Թամրազյանը 1/4 եզրափակչում զիջել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոստիևին:
Քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչը հասավ եզրափակիչ, Թամրազյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ առաջին գոտեմարտում մեր մարզիկը ուժերը չափեց Լեհաստանի ներկայացուցչի հետ և պարտվեց 2:7 հաշվով` լքելով պայքարը:
Մինչև 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին 1/8 եզրափակչում հաղթած Թուրքիայի ներկայացուցիչը եզրափակիչ փուլ չհասավ, ինչի արդյունքում Բարսեղյանը բրոնզի համար պայքարի հնարավորություն չստացավ: