տուն Լուրեր Թալիշը վերաբնակեցնելու համար լուրջ գումարներ են հավաքվել. Գ. Մելիքյան

Թալիշը վերաբնակեցնելու համար լուրջ գումարներ են հավաքվել. Գ. Մելիքյան

93
0

maxresdefault

Թալիշի վերաբնակեցման ծրագրին ուղղված հիմնադրամ է ստեղծվել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը. «Վերջին շաբաթվա ընթացքում [ՀՀ Ազգային ժողովի  փոխնախագահ] Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակության հետ եղանք Թալիշում՝ Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հուշարձան-խաչքարի բացմանը, որտեղ հարց բարձրացվեց աջակցություն ցուցաբերել Թալիշի վերաբնակեցման, Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման համար»:

Մելիքյանի խոսքով՝ հիմնադրամն արդեն գործում է, և այսօր բավական լուրջ գումարներ են հավաքվել. «Գումարները հավաքվել են նախարարների, պատգամավորների, նաև որոշ լրատվամիջոցների կողմից, որպեսզի նպաստենք Թալիշի վերաբնակեցմանը»:

Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնման համար գործում են հետևյալ հաշվեհամարները.

«Արարատ» բանկ

1510024941450400 — Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման հիմնադրամ (հայկական դրամով AMD)

1510024941450201 — Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման հիմնադրամ (ԱՄՆ դոլարով USD)

1510024941450349 — Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման հիմնադրամ (եվրոյով EUR)

1510024941450158 — Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման հիմնադրամ (ռուսական ռուբլիով RUB)