տուն Քաղաքական Միջազգային Թալիբները կրկին հարձակուներ են գործում Քունդուզի ուղղությամբ

Թալիբները կրկին հարձակուներ են գործում Քունդուզի ուղղությամբ

84
0

taliban_2467369b«Թալիբան» շարժման գրոհայինները վերսկսել են Աֆղանստանի Քունդուզ քաղաքի վրա հարձակումները։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սննդամթերքով եւ դեղամիջոցներով հումանիտար բեռները չեն կարողանում տեղափոխել քաղաք։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ գրոհայինները փոխել են մարտավարությունը։ Ուժայինների հետ անմիջական բախումների փոխարեն նրանք կայծակնային գրոհներ են իրականացնում հսկիչ անցակետերի վրա եւ թաքնվում բնակելի թաղամասերում։