«Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողություն են սահմանել Գիլմենդ նահանգի Մուսա Կալա քաղաքի եւ համանուն շրջանի վրա:
«Մենք վաղ առավոտյան հեռացանք շրջանից, որովհետեւ թալիբները բոլոր կողմերից հարձակվեցին մեզ վրա: Մենք օրեր շարունակ ռազմական աջակցություն էինք խնդրում, բայց ոչ ոք չեկավ, եւ ահա թե ինչ դուրս եկավ», — պատմել է շրջանի ղեկավար Մոհամադ Շարիֆը (Mohamad Sharif) Reuters-ին տված հարցազրույցում:
Օգոստոսի 22-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածները չօգնեցին կառավարական ուժերին: Հարձակման ընթացքում ոչնչացվել էր 40 գրոհային:
Նախկինում Մուսա Կալան «Թալիբանի» կարեւոր հենակետ էր եւ ափիոնի առեւտրի կենտրոն: 2001-ի ամերիկյան ներխուժումից հետո այս քաղաքի համար մարտերը ամենադաժաններից էին: Քաղաքի շրջակայքում զոհվեց բրիտանացի մոտ 400 զինվոր: