տուն Հասարակություն Իրավական Թալանել են Վճռաբեկ դատարանի աշխատակցի բնակարանը

Թալանել են Վճռաբեկ դատարանի աշխատակցի բնակարանը

112
0

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 10 ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Ըստ աղբյուրի՝ տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ: