Վենետիկի արքայազն Էմանուել Ֆիլիբերտին և նրա կնոջը պատկանող Փարիզի բնակարանը թալանվել է անհայտ անձանց կողմից: Ինչպես փոխացնում է tert.am-ը`հղում անելով Parisien պարբերականին, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, երբ տանտերերը տանը չեն եղել:
Գողերը մի քանի ոսկյա զարդեր են թալանել, որոնց արժեքը մոտ կես միլիոն եվրո է կազմում:
«Այդ տեսակի գողությունները հազվադեպ են սիրողական մակարդակի գողերի ձեռքի գործը լինում, քանի որ այդքան թանկարժեք զարդեր վաճառելու համար հարկավոր է գողացված իրերի գնորդների լավ շրջապատ ունենալ»,- փոխանցում է աղբյուրը: