Թաիլանդում հորդառատ անձրեւների պատճառով հյուրանոց է փլուզվել, հայտնում է The Nation-ը։
Պատահարը տեղի է ունեցել Կո Չանգ կղզում։ Ոստիկանության տվյալներով՝ փլուզման հետեւանքով զոպվել է մեկ զբոսաշրջիկ, եւս մի քանի հոգի, այդ թվում ՝ մեկ երեխա, դեռեւս փլատակների տակ են։ Այս պահի դրությամբ տարվում են փրկարարական աշխատանքներ։