Թաիլանդի իշխանությունները երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթրային ձերբակալելու որոշում են կայացրել, հաղորդում է Bangkok Post-ը:
Նրա դեմ զրպարտության մեղադրանքով գործ է հարուցվել: Չինավաթրան անհարկի գնահատականներ է հնչեցրել Թաիլանդի թագավորական բանակի մասին.մասնավորապես՝ բանակն անվանել էր «սարսափելի վայր», որը վտանգ է ներկայացնում ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ Թաքսին Չինավաթրան ռազմական հեղաշրջմամբ իշխանությունից հեռացվել էր յոթ տարի առաջ: Բանտարկությունից խուսափելունպատակով նա արտերկրում է ապրում: